Արկածներ Ստամբուլում

Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի տասնվեցին։ Մենք դպրոցի մոտից տեղավորվեցինք մեր շատ հարմարավետ ավտոբուսի մեջ, ասեցինք ցտեսություն մեր ծնողներին ու ընկանք ճամփա։ Շատ երկար չտևեց մինջև բոլորս մտերմացանք ու ընկերացանք։ Ճանապարհը երկար էր, բայց անցավ շատ արագ։

Հասանք ստամբուլ։ Հանդիպեցինք մեր ընտանիքներին, ովքեր մեզ շատ ջերմ ընդունեցին։ Առաջին օրը հանգստացանք ու օրը անցկացրինք ըստ մեր հաճույքների։

Ուրբաթ առավոտյան գնացինք դպրոց։ Այդ օրը համերգի առաջին օրն էր։ Դահլիճում մի քանի անգամ փորձ արեցինք ու գնացինք Դոլմա-Բախչա։ Իհարկե սա առաջին անգամը չէր, որ ես գնացել էի այնտեղ, բայց նույն հետաքրքրությամբ ուսումնասիրում էի ամեն ինչ։ Հետ գնացինք դպրոց, մասնակցելու համերգին։ Վերջինս անցավ շատ լավ ու հետաքրքիր և մեր ելույթը հաջողվել էր։

IMG_2161.JPG

Շաբաթ օրը սկսեցինք գնալով Թաքսիմ, որտեղից ոտքով քայլեցինք դեպի Գալաթաի շուկա։ Այնտեղ անցկացրեցինք օրվա մեծ մասը։ Բենդի անդամներով քայլեցինք դեպի դպրոց, որտեղից մեզ ճանապարհեցին Գէնթեր թատրոն։ Այնտեղ նույնպես ելույթ տվեցինք, որը Պոլսահայերը շատ հավանեցին։

985ab8c2-076f-4043-9ca4-b9690a97d171.jpeg

 

Կիրակի գնացինք հայկական Քնալեդա կղզին։ Գնացինք այնտեղ նավով։ Կղզին փոքր էր բայց շատ գեղեցիկ էր։ Առաջին տպավորությունս կղզիից եղավ այն, որ շատ էին մարդամոտ կատուները։ Երկար ժամանակ անցկացրեցինք ափին որից հետո նորից նավով հետ վերադարձանք։ Երեկոյան ընտանիքների հետ միասին գնացինք Մոլ ու անցկացրեցինք լավ ժամանակ։

IMG_2234.JPG

Երկուշաբթի առավոտյան գնացինք դպրոց, որտեղից քայլեցինք դեպի Գալաթա աշտարակը։ Բարձրացանք վերև, որտեղ մեր աչքերի դիմաց էր մի շատ գեղեցիք տեսարան։ Երեկոյան գնացինք Բոսվորի ափին ձուկ ուտելու և այտպես ավարտեցինք մեր Ստամբուլյան ճամփորդությունը։

Երեքշաբթի արավոտյան ասեցինք ցտեսություն մեր ընտանիքներին և դուրս եկանք ճանապարհ։ Մեր ճանապարհի ընթացքում առաջ եկան շատ բարդություններ։ Բայց մենք մնացինք լավատես և անցանք այդ ամեն ինչի միջով։

Կարճ ասաց, շատ հավես ու հետաքրքիր ճամփորդություն էր։

Հովսեփ Լազարյան

Հեռավոր 1820թ. շուշիաբնակ Դավիթ Լազարյանի ընտանիքում ծնվեց արու զավակ, որին կոչեցին Հովհաննես: Նախնական կրթությունն ապագա գնդապետը ստացել է տեղի ծխական դպրոցում, սակայն սխրագործությունների եւ ռազմական գործունեության մասին երազող պատանու համար առեւտրով զբաղվելը զուր ժամանակի կորուստ էր թվում: Տասնինը տարեկանում Հովհաննես Լազարյանը ծառայության է անցնում Շիրվանու հետեւակային գնդում` որպես շարքային զինվոր, եւ հենց այդ պահից էլ սկսվում է նրա մարտական կենսագրությունը:

Անվերջանալի պատերազմներ էին, այդ պատճառով էլ Շիրվանու գունդը մարտերի մշտական մասնակիցն էր: Երիտասարդ զինվորն անմիջապես հայտնվեց պատերազմի թեժ կետում: Ռազմատենչ լեռնականների դեմ կատարած մի քանի արշավները դարձան զինվորի ռազմական մկրտությունը: Չնայած երիտասարդ տարիքին, նա կարողացավ աչքի ընկնել մարտերում եւ մեծ հեղինակություն ձեռք բերել վետերանների շրջանում: Լինելով ֆիզիկապես ուժեղ եւ դիմացկուն` նա ծնվել էր լեռներում կռվելու համար: «Աչքի ընկնող քաջության» համար նրան շնորհվեց Գեորգիեւյան խաչ, որն, ինչպես գիտենք, շնորհվում է հենց իրենց` զինվորների ընտրությամբ: Շուտով գրագետ եւ խելացի զինվորին մարտերում աչքի ընկնելու համար շնորհվեց ենթասպայի կոչում: Ռազմական սխրագործությունների համար կոչումներ եւ պարգեւներ ստանալու ավանդույթը Լազարեւի համար կդառնա կյանքի անբաժան մաս: Նախանձելի եւ գովելի կայունություն:

Եվ նորից անվերջանալի արշավներ, որոնց ընթացքում նա ձեռք բերեց այն փորձը, որը հնարավոր չէ գտնել եւ ոչ մի գրքում, եւ կոփեց իր բնավորությունն ու կամքը: Չունենալով կապեր` նա գրեթե ամեն տարի ստանում էր նորանոր կոչումներ: Նախանձողները չէին կարողանում հասկանալ, թե ով է կանգնած այդ համեստ հայի ետեւում: «Ես ոչ մի գաղտնիք էլ չունեմ,- նմանօրինակ հարցերին պատասխանում էր Լազարեւը։ -Իմ ետեւում զինվորներն են, իսկ զառիթափին, առջեւում` թշնամին: Հենց այնտեղ էլ ընկած են այդ կոչումներն ու պարգեւները: Պետք է միայն վերցնել դրանք»: Քաջությունը Լազարեւին բնորոշ գիծն էր: Նա երբեք չէր մնում իր զինվորների ետեւում, ինքն էր միշտ նրանց առաջ տանում: Այս անվախ երիտասարդի մասին լեգենդներ էին շրջում: Նա մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն յուրայինների, այլեւ օտարազգիների շրջանում: Բացի այդ, նա հաջողակ մարդու համբավ ուներ: Ինքը` Լազարեւը, պատասխանում էր Սուվորովի խոսքերով. «Մեկ անգամ հաջողություն, երկրորդ անգամ, բայց, Տեր ողորմյա, երբեմն էլ պետք է խելք բանեցնել»:

1847թ. Սալտիի պաշարման ժամանակ Լազարեւը վիրավորվում է ձախ ձեռքից, իսկ հաջորդ տարի` պարանոցից: Այս ծանր վերքից հետո նա չի հեռանում բանակից եւ շատ շուտով վնասում է գլուխն ու ուսը:

1850թ. 30 տարեկան հասակում փոխգնդապետ Լազարեւը նշանակվում է Մեխթուլինյան խանության ղեկավար: Ծանոթ լինելով տեղի սովորույթներին եւ կյանքին, ունենալով դիվանագետի տաղանդ, նա հիանալի էր կատարում իր աշխատանքը: Դրանից հետո նրան է հանձնվում Դարգինի շրջանի ղեկավարությունը, իսկ 1859թ. նա նշանակվում է Միջին Դաղստանի ժամանակավոր ամրությունների եւ զորքերի հրամանատար: Այդ ժամանակ Լազարեւն արդեն գնդապետ էր:

Ահա թե ինչ է գրել Լազարեւի մասին նրա կենսագիրներից մեկը. «Թե կովկասյան բանակի, եւ թե լեռնականների շրջանում նա խիզախ եւ ազնիվ մարդու համբավ ուներ: Նույնիսկ Գունիրում պաշարված Շամիլը խնդրում էր, որպեսզի բանակցությունների համար իր մոտ ուղարկեն Լազարեւին, քանի որ վերջինիս խոսքերին կարելի էր հավատ ընծայել: Լազարեւն ուղեւորվում է Գունիր միայնակ, առանց ուղեկցորդների եւ իմամի հետ զրույցից հետո վերջինիս բերում է իշխան Բարյատինսկու մոտ»:

1860թ. գեներալ-մայոր Լազարեւը նշանակվում է Միջին Դաղստանի ռազմական ղեկավար: 1861թ. լեռնականների բարձրացրած ապստամբության ժամանակ նա լոկ իր բարոյական ազդեցությամբ կարողանում է հանգցնել ապստամբությունը եւ ստիպել որպեսզի ապստամբների առաջնորդ Կարակուլ-Մագոմը մեղայականով իր մոտ ներկայանա: Երկու տարի անց Լազարեւը կրկին առանց արյունահեղության ճնշում է նոր ապստամբությունը: 1865-ից ի վեր նա նշանակվում է 21-րդ հետեւակային դիվիզիայի ղեկավար:

Այդ ժամանակ Ղարաբաղում իրավիճակը բավականին կայունացել էր, եւ իշխանության վերին շերտերում Լազարեւի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, շատերի համար նա դարձավ «ոչ հարմար»: Այդ պատճառով էլ 1868թ. ի վեր նրան նշանակեցին Կովկասյան զորքերում, առանց որեւէ որոշակի պաշտոնի: Շուրջ տասը տարի, ըստ էության, նա մնում է անգործ, պարզապես ժամանակ առ ժամանակ որեւէ հանձնարարություն կատարելով: Թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ` դժվար է ասել: Հնարավոր է, դա կապված էր այն հանգամանքի հետ, որ Լազարեւն անհրաժեշտ կապեր չուներ, կամ էլ խանգարեց նախանձը, հնարավոր է նաեւ, որ գեներալը չի կարողացել դրսեւորել անհրաժեշտ ճկունություն եւ ճարպկություն:

1877թ. սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, որի թատերաբեմն են դառնում Բալկաններն ու Անդրկովկասը: Լազարեւն անմիջապես նամակ է գրում կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին. «Ես չեմ խնդրում որեւէ հատուկ նշանակում: Ինձ, որպես ծեր զինվորի, բավական կլինի կանգնեցնել որեւէ զորասյան գլխին, որպեսզի նրանց հետ հարձակման անցնեմ թշնամու դեմ եւ այդպիսով կատարեմ թագավորին տրված երդումը»:

Վերջապես Լազարեւը գեներալ Դեւիլի փոխարեն նշանակվում է Բայրակտարի առանձին դասակի հրամանատար: Լազարեւը պետք է գրավեր Վեզինքեւի եւ Բորլոխի շրջանները, այդպիսով փակեր Մուխթար փաշայի մուտքը դեպի Կարս: Լազարեւից էր կախված գործողությունների ողջ հաջողությունը: Նա փայլուն կերպով կատարեց իր առաջադրանքը` կործանիչ հարված հասցնելով Մուխթար փաշայի զորքերին, այնպես որ, թուրքերի առաջխաղացման մասին անգամ խոսք գնալ չէր կարող:

Դրանից հետո ռուսական զորքերը պետք է գրավեին Կարսը: Կարսը յուրահատուկ ամրոց էր, որի գրավումը կնշանակեր` հաղթել պատերազմը:

Ամրոցի գրավումը շատ դժվարին ու արյունալից էր: Մի պահ Լազարեւի հաջողությունն իրոք կասկածելի էր, եւ նրան հայտնեցին, որ կարող է զորքերը ետ տանել, եթե կասկածում է հաղթանակի հասնելու մեջ: Գեներալն այսպես պատասխանեց. «Հաղորդեք ձեզ ուղարկողին, որ ես կգրավեմ Կարսը: Չգրավեմ այն այս գիշեր` կգրավեմ ցերեկը, ցերեկը չգրավեմ` կռվելու եմ մյուս գիշերը»:

Պաշարումը հաջողությամբ պսակվեց, եւ Լազարեւը ստացավ Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշան եւ գեներալ-համհարզի ուսադիրներ: Կարսը դարձավ Լազարեւի աստեղային ժամը, հենց այս ժամանակ էլ բացահայտվեց խոշոր ռազմական ղեկավարի նրա տաղանդը:

1878թ. սկզբին Լազարեւին հանձնարարված էր Վան եւ Մուշ քաղաքներում գործողություններ ծավալել, որտեղ պաշարված Բաթումին ազատագրելու համար հավաքվել էին բազում քուրդեր: Գեներալն անմիջապես հարձակման անցավ եւ ցրելով դուրս քշեց քրդերին: Իսկ երբ գեներալ Լորիս-Մելիքովը ստիպված էր լքել ռազմական արենան, նրա հետեւորդ նշանակեցին հենց Լազարեւին: Այս պաշտոնը գեներալը զբաղեցրեց մինչեւ պատերազմի ավարտը: Սակայն Լազարեւը ստիպված չեղավ հանգստանալ, նրան էր սպասում Կենտրոնական Ասիան: Ծեր զինվորը մասնակցելու էր իր վերջին արշավին:

1879թ. գեներալը նշանակվում է հատուկ հետախուզական դասակի հրամանատար, որը պետք է ճնշեր Ախալ-Թեքե օազիսի թուրքմեններին: Գեներալների մի մասն անմիջապես հրաժարվեց նման նշանակումից: Չհրաժարվեց միայն Լազարեւը: «Ես կռվող գեներալ եմ, այդ պատճառով էլ չեմ կարող չմասնակցել նոր պատերազմին: Իմ կողքին կլինեն զինվորները, իսկ միասին մենք անպարտելի կլինենք»,- ասում էր նրանց, ովքեր փորձում էին իրեն ետ պահել: Դժվարություններ ծագեցին հենց սկզբից: Զինամթերքի եւ պարենամթերքի միաժամանակ տեղափոխումն անհնարին էր: Հուլիսի վերջին զորքերը կենտրոնացած էին Չեքիշլարում: Հենց այդտեղ էլ ժամանեց Լազարեւը: Այդ մեծ հոգսերը սրացրին նրա հիվանդությունը: Հուլիսի 31-ին զորքերն առաջ գնացին արդեն առանց գլխավոր հրամանատարի: Գեներալի հիվանդությունն այնպես ազդեց զինվորների վրա, որ հրամանատարության մոտ տագնապ առաջացավ: Այդ մասին տեղեկանալով` Լազարեւը, չնայած իր ծանր վիճակին, ի ուրախություն բոլորի` ուղեւորվում է զորքերի ետեւից: Այստեղ գեներալի վիճակն ավելի է վատանում: Բժիշկը պնդում էր, որ հիվանդը պետք է որոշ ժամանակ հանգիստ մնա, սակայն Լազարեւն ասում էր. «Մենք պետք է առանց ժամանակ կորցնելու առաջ գնանք: Ես չեմ կարող խանգարել իմ դասակի առաջխաղացմանը»:

Մեկ օր անց նրա վիճակը վատացավ, եւ 1879թ. օգոստոսի 14-ին Լազարեւը վախճանվեց: Գեներալի աճյունը տեղափոխվեց Թիֆլիս: Լազարեւի պատվին Կարսի ամրոցներից մեկը կրում է նրա անունը: Հայազգի այդ քաջ մարդու եւ ռուսական բանակի քաջ գեներալի մասին հիշողությունները երկար մնացին կովկասյան զորքերում: Մենք էլ կհիշենք նրան` խիստ, արդարամիտ ու քաջ Հովհաննես Լազարյանին:

Հովսեփ Արղության

Ծնվել է 1863 թվականին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:

Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան: 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903:

1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։

1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։

1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին:

Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։

Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանն անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից.

“Կոտուրից դէպի Վան անցնել շտապով
Աջից Վարդանը,
Ձախից Իշխանը…”

Մովսես Սարաֆյան

Հայրենիքի ազատագրմամբ մտահոգ աշխարհասփյուռ գաղութների մեջ առանձնանում էին մասնավորապես ռուսահայ կենտրոնները: Դա պայմանավորված էր նրանով, որ դեպի հարավ տարածվելու Ռուսաստանի ձգտումները և Հայաստանը ազատագրելու համար հայոց շարժումներն ու ծրագրերը համահունչ էին:

18-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում հայ բնակչությունը շարունակում էր արագորեն աճել: 1768թ. բռնկված ռուս-թուրքական պատերազմը և տարածվող լուրերը, թե ռուսները զորք են մտցնելու Անդրկովկաս, մեծ ոգևորություն առաջ բերեցին հայերի շրջանում: Ռուս-թուրքական պատերազմը Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու հույսեր էր արթնացնում:

1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) Հայաստանի ազատագրության ծրագիր է ներկայացնում: Այդ ծրագրում նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան: Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Սարաֆյանն առաջարկում էր հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկել նաև Արցախի մելիքներին: Սարաֆյանի համոզմամբ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ Երևանին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր Հերակլ II-ից: Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին: Ակնկալվում էր, որ Երևանի գրավումից հետո մեծ քանակությամբ հայ բնակչություն կզինվորագրվեր ռուսական բանակին:

Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:

Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ: Դրա համաձայն, Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու:

Հովսեփ Էմին

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Այստեղիցիր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում:

Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ: Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը: Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները: Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ: Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրմանիր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին:

1759 թ. Էմինը գալիս է Հայաստան: Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին: Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության: Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ: Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին: Վերադառնալով Անգլիա` Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ: Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ: Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին: Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ: Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:

Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար: Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն: Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ: Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել: Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան:

Մահացել է 1809 թ.-ին ու թաղվել է Կալկաթայում։

Պետություն

Պետություն, պետության ձևերը

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Պետության ձևն է պետության բարձրագույն մարմինների կազմակերպման միջոցը, իշխանության տարածքային կառուցվածքը ու դրա իրագործման մեթոդները: Պետության ձևը ամբողջանում է երեք տարրերից՝ կառավարման ձևից, պետական կառուցվածքի ձևից և քաղաքական ռեժիմից: Քաղաքական ռեժիմը բնորոշում է տվյալ պետության մեջ կառավարման բնույթը, այսինքն պետությունները ձևերը ասելիս այն կարելի է բաժանել երկու չափանիշով՝ ըստ կառավարման ձևի և ըստ կառուցվածքի:

Պետական կառուցվածքի ձևը պետության կամ պետությունների միության տարածքային կազմակերպման միջոցն է: Առանձնացվում են պետության կարգի երկու ձևեր՝ դաշնություն և ունիտար պետություն։

Կառավարման ձևը սահմանում է իշխանության բարձրագույն մարմինների ձևավորման կարգն ու հարաբերությունները նրանց միջև: Միապետությունն ու հանարապետությունը տարբերվում են պետության գլխի փոխարինման միջոցով: Միապետի կարգավիճակը, որպես կանոն, փոխանցվում է ժառանգաբար, անգամ այն հատուկ դեպքերում, երբ դինաստիան կտրվում է, միապետ է ընտրվում թագավորական տոհմին պատկանող սահմանափակ ընտանիքների շրջանի ներկայացուցիչներից մեկը: Հանրապետությունում պետության գլուխը իր պաշտոնը ստանում է ընտրությունների ինստիտուտի հենքով։

Ռեժիմը, որպես կառավարման մեթոդ, ինստիտուցիոնալ, սոցիալական և գաղափարական տարրերի համալիրն է, որոնք կազմում են քաղաքական իշխանությունը կոնկրետ երկրում որոշակի ժամանակահատվածի համար։

Իշխանություն հասկացությունը

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

Space camp

Այս տարի ես գնացի Իզմիր, Space camp.

Գնալուց առաջ ես չէի պատկերացնում, որ այսքան հավես ու հաճելի կանցնի։ Չէի մտածում, որ ձեռք կբերեմ այսքան նոր ընկերներ։

Սկզբում մենք գնացինք Ստամբուլ։ Իհարկե հոգնած էինք, բայց լավ ժամանակ անցկացրեցինք քաղաքով պտտվելիս։ Երեկոյան գնացինք օդանավակայան, որպեսզի թռնենք Իզմիր։

Առաջին օրը ոչ մեկին չէի ճանաչում, դրա համար մի քիչ կաշկանդված էի, բայց օրվա ընթացքում հասցրեցի մեծամասնության հետ ծանոթանալ։ Այդ ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում հասցրեցի ընկրանալ համարյա բոլորի հետ։ Ունեցա ընկերներ Թուրքիայից, Ռումինիայից և Հունաստանից։ Սովորեցի նոր բաներ տիեզերքի, տիեզերագնացության ու մոլորակների մասին։

Վերջին օրվա միջոցառումը համընկեց ծնընդյան տոնիս հետ։ Պարեցինք, ուրախացանք ու հուզվելով գնացինք պատրաստվելու։ Ետ գալու ճանապարհին նույնպես մեկ ամբողջ օր անցկացրեցինք Ստամբուլում։

Լինելով անկեղծ, ես կասեմ, որ չէի ուզում տուն գաի, ուղղակի դա հնարավոր չէր։ Բայց միևնույնը շատ լավ ժամանակ անցկացրեցինք։